211652_close_icon
views-count2288 դիտում article-date 17:07 31-08-2016

Տիգրան Գյոկչյան. «Ուրարտու»-ի խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է

Բասկետբոլի Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց նոր կազմավորված թիմից, պատմեց նախապատրաստական փուլի մասին և անդրադարձավ թիմի հնարավորություններին: [b] -Պարոն Գյոկչյանը, արդյո՞ք «Ուրարտու» բասկետբոլային ակումբն անցնում է ձևավորման վերջին փուլը: [/b] -Այո, մենք հասել ենք թիմի ձևավորման վերջին փուլին: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ձևավորումը սկսեցինք դեռևս ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ֆեդերացիայի ղեկավար այրերի հետ երկար և դժվար քննարկումներից և առաջարկներից հետո ընդհանուր նվիրված աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց ստեղծել բավականին լավ ակումբ, որտեղ հանդես կգան մրցունակ բասկետբոլիստներ: [b]-Քանի՞ լեգիոնականներ կունենա ակումբը և ովքե՞ր են նրանք: [/b] -Մենք արդեն ունենք երկու պաշտոնական հաստատում: Առաջինը Տերի Սմիթն է, ում հետ արդեն համագործակցում ենք, իսկ երկրորդի անունը դեռևս չենք բարձրաձայնում, միայն սեպտեմբերի 10-ից հետո: Կհավելեմ միայն այն, որ վերջինս բարձր մակարդակի բասկետբոլիստ է, հանդես է եկել եվրոպական և ասիական առաջատար առաջնություններում: Կլինի նաև երրորդ բասկետբոլիստը, ով կստանա հայկական անձնագիր: Նա հանդես է եկել ԱՄՆ-ում և հեռանկարային մարզիկ է: [b]-Ակումբի «կորիզը» ձևավորվում է Հայաստանի հավաքականից, սակայն չի լինի հիմնական առաջատարը՝ Բրայան Դանսթոնը և մի քանի այլ խաղացողներ: Ինչո՞ւ: [/b] -Հավաքականի անդամներից հրավիրվել են բոլորը, սակայն եկել են նրանք, ովքեր այս պահի դրությամբ ունեն այդ հնարավորությունը: Դանսթոնը կարող էր համալրել թիմը, սակայն նա թանկ խաղացող է և մենք չունենք այդ հնարավորությունը: Հավաքականի մի քանի այլ խաղացողներ դեռևս սովորում են ԱՄՆ-ում և հրավերք կստանան ավելի ուշ: [b]-Առաջին անգամ մասնակցում ենք Ռուսաստանի առաջնությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: [/b] -Անշուշտ մենք մեծ ցանկություն ունենք հաղթելու, բայց մեր խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է: Հնարավորություններ ունենք հաղթելու, սակայն հակառակորդները բարդ են և փորձառու: Յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթել և վերջ: Մենք չենք լինելու «վիճակագրություն հաշվող» և չենք լինելու մրցաշարային աղյուսակի վերջնամասում: [b]-Որտե՞ղ եք նախատեսում անցկացնել երևանյան հանդիպումները: [/b] -«Ուրարտու»-ն երևանյան խաղերը կանցկացնի «Միկա» մարզահամալիրում, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում: «Միկա»-ն կունենա նոր լուսավորություն, նոր հատակ, նոր նստատեղեր, նոր հանդերձարաններ և մի շարք այլ կարևոր և անհրաժեշտ մասեր վերանորոգվում են: [b]-Մինչ առաջնության մեկնարկը նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու: [/b] -Սեպտեմբերի 7-ից թիմը սկսում է ուսումնամարզական հավաքը Երևանում: Իսկ 20-ից հետո հավաքներ կունենանք Վրաստանում, որի ընթացքում նախատեսված են ընկերական հանդիպումներ մի քանի թիմերի հետ: Պլանավորում ենք նաև ընկերական հանդիպումներ ունենալ ղազախական թիմերի հետ:

Նմանատիպ նյութեր