13861 դիտում
12:28 02-07-2016
Ինչո՞ւ Վերնիսաժի առևտրականներին չեն թույլատրում զբաղվել առևտրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 2-ի առավոտյան Վերնիսաժին հարող Բյուզանդի փողոցում բողոքի ակցիա էին կազմակերպել այդտեղ մանրածախ առևտրով զբաղվող հարյուրավոր քաղաքացիները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց, ովքեր օգտագործված իրեր, հագուստներ ու կենցաղային պարագաներ են վաճառում, որով և վաստակում են իրենց օրվա հացը, այլևս արգելվում է այդտեղ զբաղվել առևտրով, իսկ դրա փոխարեն առաջարկվում է Հրազդան տոնավաճառը:
Առևտրականները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. ««Հրազդան» տոնավաճառում առևտուր չկա և դա մեզ համար հարմար տարբերակ չէ և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Երկու կոպեկ հացի փող ենք առնում, էստեղից էլ են լարում: Քաղաքապետին խնդրում ենք, որ էստեղ մնանք»:
Իսկ նշված վայրը, որտեղ նրանք զբաղվում են առևտրով, պետք է կանաչապատվի և բարեկարգվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8135 դիտում
22:50 21-03-2017
Գոյություն է ունեցել փաստաթուղթ, որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ
1605 դիտում
22:52 09-05-2015
Հանցավոր կազմակերպությունը կոկաինի առևտրով է զբաղվել հենց նյույորքյան պիցերիայից
3045 դիտում
12:17 06-07-2016
50 Cent-ը 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առևտրով