Հանցավոր կազմակերպությունը կոկաինի առևտրով է զբաղվել հենց նյույորքյան պիցերիայից
Ամերիկացի և իտալացի հետախույզների համատեղ գործունեության շնորհիվ հայտնաբերվել է հանցավոր կազմակերպություն, որը կոկաինի առևտրով է զբաղվում հենց նյույորքյան պիցերիայից։ Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ը, հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է մի քանի մարդու, այդ թվում՝ հանցագործների գործունեությունը ղեկավարող և «Cucino A Modo Mio» (թարգմանաբար՝ «պատրաստում եմ յուրովի») ռեստորանի սեփականատեր Գրեգորիո Ժիգլիոտիին։ Ձերբակալվել են նաև 13 իտալացիներ, որոնք կապեր են ունեցել կալաբրիական մաֆիայի հետ։ Ձերբակալվածները մեղադրվում են Լատինական Ամերիկայից ԱՄՆ և Եվրոպա կոկաինի մատակարարումներ կազմակերպելու մեջ։