211652_close_icon
views-count8138 դիտում article-date 22:50 21-03-2017

Գոյություն է ունեցել փաստաթուղթ, որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ

Փոխարինիչ տոմսը փաստաթղթի գույնի պատճառով հաճախ անվանում են նաև դեղին տոմս, որը Ռուսական կայսրության տարածքում կիրառվող փաստաթուղթ էր և որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ: Համարվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ: Այսպես կոչված «պետական փաստաթուղթը» բաղկացած է եղել 8 էջերից (4 միջուկից): Վերջին էջի վրա գրվում էր բժշկական եզրակացությունը («Բժշկի նշումներ»), իսկ փաստաթղթի առաջին էջին ամրացված էր մարմնավաճառի լուսանկարը: Երկրորդ միջուկի վրա գրված էր «պետական մարմնի ցուցումները» (13 կետեր), իսկ հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ էջերին գրված էր «հանրային կանանց կանոնները» (16 կետեր)։ Ցանկացած կին իրավունք ուներ ստանալու այս փաստաթուղթը, այսինքն ինքնակամ, օրինական ճանապարհով կարող էր զբաղվել մարմնավաճառությամբ։ Ուզում ես զբաղվել հնագույն մասնագիտությամբ՝ սիրով, սակայն բարի եղիր հերթագրվել ոստիկանությունում՝ հանձնելով անձնագիրդ, փոխարենը ստանալով «դեղին տոմս»: Այն վկայում է, որ կինը դադարում է համարվել «պարկեշտ», և որ ոստիկանությունը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է կազմակերպել պարբերական բժշկական հետազոտություններ: Այդ կարգի զոհ դառնալը շատ հեշտ է: Բավական է մեկ անգամ բռնվել ոստիկանության կողմից կամ էլ այդ մասին հայտնի բարեխիղճ բնակարանատերը: Ունենալով դեղին տոմս՝ կինը իրավունք ունի վաստակել միայն իր մարմնով: Փաստաթղթի վերադարձը շատ դժվար է, նաև անիմաստ, չէ որ ում է հետաքրքրում նախկին «ման եկող» կինը: Ընդ որում, Ռուսաստանում «պետական» մարմնավաճառները բաժանվում էին երկու խմբի՝ բացահայտ և գաղտնի: Եվ միայն առաջիններն էին ստանում «դեղին տոմսը»: Երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչները ենթարկվում էին պետական մարմիններին և նրանց մարմնավաճառ լինելու փաստը թաքցվում էր նրանց ծնողներից:

Նմանատիպ նյութեր