211652_close_icon

Սերբիայի սրճարաններից մեկում տղամարդը սպանել է կնոջը, իսկ հետո այլ հաճախորդների

views-count2296 դիտում article-date 13:47 02-07-2016
Սերբիայում առնվազն 5 մարդ է զոհվել և ևս 20-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Զրենիանին քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում գործող սրճարան է մտել մի տղամարդ և սկսել կրակոցներ արձակել սրճարանի հաճախորդների վրա: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, տղամարդը նախ ավտոմատ հրազենից կրակել է սրճարանում գտնվող իր կնոջ և մեկ այլ կնոջ վրա, իսկ հետո անկանոն կրակ բացել մյուս հաճախորդների վրա: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Հետաքննություն է անցկացվում:

Նմանատիպ նյութեր