Մոսկվայի սրճարաններից մեկում կրակել են ադրբեջանցի լրագրողների վրա
Մոսկվայի սրճարաններից մեկում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել 3 տղամարդկանց միջև, ինչի ժամանակ նրանցից մեկն ատրճանակով կրակել է մյուս երկուսի վրա:
Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը հրազենային վիրավորում է ստացել ուսին, մյուսը՝ կրծքավանդակին, և տեղում մահացել:
Նախնական տվյալներով՝ մահացածը լրագրող Հուսեյնով Ֆ-ն էր, ով Նովգորոդի շրջանում համագործակցում էր Diaspora հրատարակչության հետ: Նրա ընկերը՝ 57-ամյա Բաշարով Մ-ն, ով հոսպիտալացվել է, նույնպես լրագրող է և Հուսեկյնովի հետ աշխատում էր նույն հրատարակչությունում: Նրանք եկել էին Մոսկվա՝ գործուղման:
Ոստիկանությունը փնտրում է կրակող քաղաքացուն: