211652_close_icon
views-count4007 դիտում article-date 09:40 02-07-2016

«Խլոցի» հայկական ձևով. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ իշխանության առանձին դեմքերի շրջանակներում գզվռտոց է սկսվել իրենց սեփականությունը թղթերով «ամրագրելու» հարցում: Հանրապետության հրապարակում, իսկ ավելի որոշակի՝ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց գտնվող այգում դժվար է չնկատելու տալ սրճարանները: Դրանց առատությունն ու դիրքն անգամ փակել են անցորդների ճանապարհը: Մեր տեղեկություններով՝ երևանցիներին հայտնի «դատախազության այգու» սրճարաններից մեկը պատկանում է Արմեն Գաբուզյանին, որը ոչ վաղ անցյալում եղել է իրավապահ համակարգի ճանաչված դեմքերից մեկը: Ասում են, որ նա խնամիական հարաբերություններ ունի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Նրան պատկանող սրճարանի հարևանությամբ տարածք ունի նաև Ռուբեն Սադոյանը, որը ՀՀԿ-ական է և պատգամավոր է դարձել Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքից: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սադոյանը ցանկանում է իր ունեցած տարածքն ընդլայնել Գաբուզյանի սրճարանի տարածքի հաշվին: Ընդ որում՝ այդ ամենը Սադոյանը որոշել է անել թուղթ-թանաքով: Ռուբեն Սադոյանն էլ, ինչպես գիտեք, պատահական մարդ չէ: Նա համարվում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը և կարող է դարձյալ դիմել Բեգլարյանի միջամտությանն ու օգնությանը: Բոլոր դեպքերում խոսքը «խլոցու» մասին է, որտեղ Սադոյանը հաստատ լրացուցիչ ուժերի կարիք կունենա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր