211652_close_icon

Ադրբեջանի զինուժը հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակոցներ է արձակել. ԼՂՀ ՊՆ

views-count4743 դիտում article-date 09:17 02-07-2016
Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր