211652_close_icon
views-count4703 դիտում article-date 10:12 09-07-2016

Ադրբեջանի զինուժը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը` անկանոն բնույթի կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր