211652_close_icon

Ադրբեջանի զինուժը հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակոցներ է արձակել

views-count2389 դիտում article-date 09:25 12-07-2016
Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված հատվածներում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր