4009 դիտում
23:08 01-07-2016
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության նախարարի գլխավորած պատվիրակության հետ
Հուլիսի 1-ին-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների գործընկերային հարաբերությունների հետևողական ընդլայնումը՝ նշելով, որ դա երկուստեք կնպաստի իրավապահ գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կախա Կախիշվիլին վստահեցրեց, որ փոխգործակցությունը կշարունակվի լավագույն փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության համակարգի բարեփոխման ընթացքին ու առաջիկա ծրագրերին, իսկ Կախա Կախիշվիլին ներկայացրեց իր գլխավորած կառույցի գործառույթները և այն շրջանակները, որտեղ առավել արդյունավետ կլինի համագործակցությունը Հայաստանի ոստիկանության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
487 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
922 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը