211652_close_icon
views-count1262 դիտում article-date 17:36 30-06-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է և տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները նպաստում են հայ-վրացական փոխգործակցության հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների իրավական գերատեսչությունների համագործակցությունից և այդ համատեքստում կարևորել արդարադատության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նպաստել է համագործակցության ընդլայնմանը: Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետ Աբրահամյանին փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները: Պարոն Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծապես կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և արդարադատության: Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել և ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաև պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է:

Նմանատիպ նյութեր