1433 դիտում
22:56 26-06-2015
Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան
Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն:
Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը:
Մասնակիցները, ինչպես նաև ֆորումին հրավիրված միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք առնչվել են հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ եղանակներին, քրեակատարողական համակարգին, պրոբացիոն ծառայության բարեփոխումներին, բաց կառավարման համագործակցությանը և այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին:
Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական քննարկումներ ունեցան նաև երկու պետություններում իրականցվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվության ազատության ներկայիս վիճակի, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ և օրենսդրական միջոցոռումների, էլեկտրոնային կառավարման աշխատանքների, քրեակատարողական ծառայության ենթակառուցվածնքների բարեփոխումների, առկա խնդիրների և հեռանկարային զարգացման,
կրկնահանցագործությունների կանխարգելման մեխանիզմների, պրոբացիոն ծառայության իրականացված բարեփոխումների, անչափահասների արդարադատության բարեփոխումների մասին:
Չշրջանցվեցին նաև տարածաշրջանում համատեղ հետաքրքրություն ներկայացնող արդարադատության համակարգին առնչվող առկա և համակողմանի լուծումներ պահանջող մարտահրավերները:
Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումի երկրորդ օրը քննարկվեցին բաց կառավարման գործընկերության, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
14:46 26-06-2015
Նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության ու պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
992 դիտում
21:56 26-06-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
Այս բաժնից
790 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
766 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
754 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել