ԱՄՆ-ին կրկին անհանգստացրել են ռուսական նավի մանևրները
Նախօրեին ռուսական «Ярослав Мудрый» հսկողություն իրականացնող ֆրեգատը կրկին մոտեցել է ամերիկյան San Jacinto հրթիռային նավին: Այդ մասին հայտնել են ամերիկյան ռազմածովային ուժերը, փոխանցում է rosbalt.ru-ն:
Defense News-ի տեղեկացմամբ՝ ռուսական նավը ամերիկյան նավից հեռու է եղել ընդամենը 137 մետր: Նավի վրա եղել է 10 մարդ, բաց զենք:
Վաշինգտոնում ռուսական նավի գործողությւուններն անվանել են ոչ նորմալ, ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ:
Նշենք, որ նախօրեին Պենտագոնը հայտարարեց, որ հունիսի 17-ին «Ярослав Мудрый»-ն Միջերկրական ծովում ազդանշանային դրոշ է բարձրացրել, որը նշանակում է, որ նավը սահմանափակ շարժման հնարավորություն ունի: Միևնույն ժամանակն այն շարունակել է մանևրներ անել Gravely ամերիկյան ավիակրից ոչ հեռու: