Նավթի համաշխարհային գները չափավոր բարձրանում են
Նավթի համաշխարհային գները այսօր առավոտյան չափավոր աճ են ցուցադրել՝ ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալների մասին ստացված տեղեկատվության ֆոնին:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Մոսկվայի ժամանակով ժամը 07:33-ին brent տեսակի էտալոն նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.7 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 50,06 ԱՄՆ դոլար:
WTI տեսակի նավթի օգոտսոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.62 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.63 ԱՄՆ դոլար: