Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով
                        Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով:  
Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը: 
Բուրջ Խալիֆա (արաբ․՝ «Խալիֆայի աշտարակ») երկնաքեր է Դուբայում։  2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր եւ ավելի քան 163 հարկ)։
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին կտոնի անկախության 28-րդ տարեդարձը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

