5262 դիտում
18:39 30-06-2016
Դավիթ Բաբայան. Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր գաղափարախոսության ստատուս քվոն. Tert.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի կարծիքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր գաղափարախոսության ստատուս քվոն:
Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակը, անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս քվոն փոխելու ժամանակը, ասաց, թե որպեսզի համապարփակ կարգավորում լինի, ապա Ադրբեջանն ինքը պետք է իր գաղափարախոսության մեջ ստատուս քվոն փոխի։
«Ադրբեջանը պետք է հրաժարվի այն կարծրատիպերից, թե Արցախը չի կարող լինել անկախ պետություն, որ պիտի վերադարձվի 1921 թվականին: Ադրբեջանը, եթե իր կարծրատիպերի ստատուս քվոն փոխի, դա առաջին կայուն քայլը կլինի ընդհանրապես աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական ստատուս քվոյի վերանայման համար: Սակայն, մինչ այդ խոսել այլ ստատուս քվոյի մասին, վաղաժամ է. եթե իրենք փոխեն իրենց գաղափարախոսության ստատուս քվոն, դա ողջունելի կլինի»,–ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ առաջին հերթին պետք է մշակվեն և ներդրվեն հրադադարի խախտումները կանխող մեխանիզմներ, այլապես այլ հարցերի մասին խոսելը վաղաժամ է. «Սրա վրա պետք է կենտրոնանալ, մինչ այդ խոսել այլ քաղաքական խնդիրների մասին՝ վաղաժամ է»:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե եկել է Ղարաբաղյան հակամարտության հարցում ստատուս-քվոն փոխելու ժամանակը, այն անկայուն է:
Աղբյուրը` [url=http://www.tert.am/am/news/2016/06/30/babayan/2066499]Tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
1717 դիտում
16:30 25-01-2014
ԼՂ հարցում ստատուս-քվոն անընդունելի է. Ջեյմս Ուորլիք
1232 դիտում
19:22 09-05-2014
Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի. Արմեն Աշոտյանը պատասխանել է Ջոն Հեֆերնին
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1186 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում