211652_close_icon
views-count1235 դիտում article-date 19:22 09-05-2014

Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի. Արմեն Աշոտյանը պատասխանել է Ջոն Հեֆերնին

Ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ընդունելի լուծում: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թվիթերի գրառմանը: «Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆերնի այսօրվա թվիթերյան գրառմանը: ա. ստատուս-քվոն ոչ թե «անընդունելի» է, այլ ընդունելի` այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում: բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ, սա Թվիթերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է: գ. բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված»,- գրել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր