Համացանցում հայտնվել է iPhone 7-ի ականջակալների լուսանկարը
Համացանցում հայտնված iPhone 7-ի ականջակալների լուսանկարները հաստատել են այն ենթադրությունները, որ Apple կհրաժարվի ականջակալների ստանդարտ` 3.5 մմ լայնությամբ միակցիչից:
Սպասվելիք iPhone 7-ի EarPods ականջակալները պատկերող լուսանկարը հրապարակել է Wejbo չինական կայքը:
Ենթադրվում է, որ Apple-ի դիզայներները iPhone 7-ի դիզայնից կհանեն 3.5 մմ լայնությամբ միակցիչը, որպեսզի դրա փոխարեն երկրորդ բարձրախոսը տեղադրեն՝ ձայնի ավելի որակյալ արտադրության համար:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88829/]ավելի վաղ [/url]տեղեկացրել էինք, Apple ընկերությունը կներկայացնի իր նոր մոդելները աշնանը:
iPhone 7, iPhone 7 Plus և iPhone Pro նոր մոդելների վաճառքին մնացել է քիչ ժամանակ, սակայն տվյալ գաջեթների սիրահարները արդեն կարող են ծանոթանալ գներին:
Սմարթֆոնի բոլոր մոդելները հագեցած են տարբեր ծավալի հիշողությամբ` 32-ից մինչև 256 գիգաբայթ: 32 գիգաբայթ հիշողությամբ iPhone 7-ը կարժենա 795 ԱՄՆ դոլար, սկսած 32 ԳԲ հիշողությունից iPhone Plus-ը կարժենա 921 դոլար, 323 ԳԲ հիշողությամբ iPhone Pro 7-ը կարժենա 1 072 դոլար:
Ամենաթանկ մոդելը iPhone 7 Pro մոդելն է, որը հագեցած է 256 ԳԲ հիշողության ծավալով և կարժենա 1344 դոլար: