Համացանցում հայտնվել է նոր iPad Air-ի լուսանկարը
Համացանցում հայտնվել է նոր iPad Air-ի լուսանկարը: Այդ մասին վստահեցվում է վիետնամական Tinhte.vn բլոգում: Դրանում երևում է, որ միացման կոճակն այժմ ունի մատնահետքերի սկաներ:
Պլանշետի հաստությունը նվազել է մինչև 7 միլիմետրի, կան նաև այլ փոփոխություններ:
Դատելով լուսանկարից՝ դա նոր iPad Air-ի ոչ թե վերջնական տարբերակն է, այլ՝ նրա նախատիպերից մեկը: iPad Air-ի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: