Իրինա Շեյքի եւ նրա սիրեցյալի առաջին համատեղ լուսանկարը հայտնվել է համացանցում
Երբ մոդել Իրինա Շեյքը եւ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն բաժանվեցին, Շեյքին մի շարք սիրավեպեր վերագրեցին, սակայն այդպես էլ պարզ չէր, թե ով է նրա նոր ընտրյալը:
Եւ ահա, Hola! Իսպանական պարբերականը հրապարակել է Շեյքի եւ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի առաջին համատեղ լուսանկարը: Պապարացիները նրանց լուսանկարել են Րիհաննայի կազմակերպած երեկույթից հետո:
Պարբերականը գրում է, որ երեկոյի ընթացքում զույգը միասին չի եղել, իսկ երբ նրանք մենակ են մնացել, գգվել են միմյանց: