211652_close_icon
views-count2005 դիտում article-date 15:38 27-06-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Գառնիկ Մնացականյան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսը ազատ ոճային ըմբիշ Գառնիկ Մնացականյանն է: Նա ծնվել է 1989 թվականին Ազատաշենում: Ներկայացնում է 57 կգ քաշային կարգը: Մարզվում է 1999 թվականից: Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Սերբիայի վարկանիշային մրցաշարում: Մնացականյանը մեծահասակների տարիքային խմբում Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների չի մասնակցել, տրված առաջին իսկ հնարավորությունն օգտագործեց և ձեռք բերեց բաղձալի ուղեգիրը: Ըմբիշը հանգիստ բնավորություն ունի, շատ խոսել չի սիրում: Գառնիկը, Մնացականյանների ընտանիքի միակ ըմբիշը չէ, նրա կրտսեր եղբայրը՝ Տիգրան Մնացականյանը, ևս ազատ ոճային ըմբիշ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր