211652_close_icon
views-count5403 դիտում article-date 15:36 20-06-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Մաքսիմ Մանուկյան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսին Մանուկյանն է (85 կգ): Վերջինս Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը: Մարզիկը տիրապետում է հրաշալի տեխնիկայի: Նրա գցումները մեկ անգամ չէ, որ արժանացել են Ըմբշամարտի համաշխարհային միության ուշադրությանը (UWW): 2015 թվականին Մաքսիմի՝ Եվրոպական խաղերում ադրբեջանցի մարզիկի դեմ կատարած հնարքը, արժանացել էր UWW-ի «Տարվա լավագույն հնարք» կոչմանը: Մաքսիմը քչախոս է, իսկ լուսանկարվել այդքան էլ չի սիրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր