Եվրոպա Լիգա. Հայկական երեք ակումբ այսօր կմեկնարկեն մրցաշարում
Այսօր մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 2016/2017 թթ. խաղարկությունը, որին մասնակցում էին Հայաստանի երեք ակումբներ:
Նախ, ժամը 18:00-ին՝ Գորի քաղաքի «Թենգիզ Բուրջանաձե» մարզադաշտում տեղի կունենա «Դիլա»-«Շիրակ» մրցավեճը:
Ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի «Բանանց»-«Օմոնիա» խաղը:
Իսկ ժամը 20:30-ին՝ Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կկայանա «Եվրոպա»-«Փյունիկ» հանդիպումը: