ՀՅԴ պատգամավորներին «ինստրուկտաժ» են արել, որ զգուշանան լրագրողների հարցերից. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից և հանկարծ չվրիպեն:
Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր: Գործարար պատգամավոր Կարեն Շահմուրադյանը ևս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո գրավոր պատասխանի:
«Ես կպատասխանեմ սեպտեմբերին: Հարկային օրենսգիրքը դեռ փոփոխությունների մեջ է, պետք չի որոշել, որ ոչ մի բան չպետք է փոխվի: Դիվիդենտների մասին պետք չէ խոսել, եկեք այդ հարցը ինձ ուղղեք գրավոր, ես կպատասխանեմ»: Մեզ չհաջողվեց ՀՅԴ քվոտայով պատգամավոր դարձած պատգամավորից տեղեկանալ, թե փորձելո՞ւ է պատգամավոր դառնալ նաև հաջորդ խորհրդարանում և ո՞ր կուսակցության ռեյտինգային ցուցակին կցանկանար նախապատվություն տալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]