ՀՅԴ-ն ոչ միայն հայրենանվեր գործ է արել, այլև պորտֆելանվեր ու փողանվեր. «Չորրորդ իշխանություն»
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, թե մամուլի հոգեվիճակն իրեն անհանգստացնում է, իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը՝ «նման քայլով ՀՅԴ-ն հայրենանվեր գործ է կատարում»:
«ՉԻ» - Մամուլի հոգեվիճակն իզուր է անհանգստացնում պարոն Ռուստամյանին: Ուրիշ բան, եթե մամուլը լուրջ ընդունել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը եւ իսկապես հավատար, որ դաշնակները դա անում են հանուն հայրենիքի: Այ այդ դեպքում մամուլի հոգեվիճակն իսկապես մտահոգիչ կլիներ:
Ինչ վերաբերում է «հայրենանվեր գործին», ապա պարոն Ռուստամյանն իրավացի է: Բա իհարկե դա հայրենանվեր գործ է, Չէ՞ որ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանից հայրենիք է նվեր ստացել: Կամ գոնե դրա մի մասը՝ երկու մարզի տեսքով: Ավելին ՝ դա ոչ միայն հայրենանվեր գործ է, այլեւ պորտֆելանվեր, փողանվեր եւ այլն:
Այլ հարց է, թե արդյոք այդ ամենը կարելի է նվեր անվանել: Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում Օստապ Բենդերը Շուրա Բալագանովին՝ նրան կերակրելու ընթացքում. «Բայց իմացեք, Շուրա, որ ձեր ստացած յուրաքանչյուր վիտամինի դիմաց ես ձեզնից բազում մանր-մունր ծառայություններ կպահանջեմ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: