211652_close_icon
views-count1984 դիտում article-date 15:57 21-01-2020

Ի՞նչ կիբեռսպառնալիքներից պետք է զգուշանան ֆինանսական կազմակերպությունները 2020-ին

Այնպիսի կրիպտոարժույթների ստեղծումը, ինչպիսիք են Libra-ն և Gram-ը, դրանց լայն տարածման դեպքում, կգրավի խարդախների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների աճող ժողովրդականության ֆոնին կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ի և Gram-ի շուրջ 2020-ին կառաջանա նման իրավիճակ։ Այդ շուկայի խոշոր խաղացողներին հարկ է դրսևորել հատուկ զգուշավորություն, քանի որ կրիպտոակտիվները մտնում են այնպիսի հայտնի APT-խմբավորումների հետաքրքրությունների շրջանակ, ինչպիսին են Wild Neutron-ը և Lazarus-ը։ Ամենից հավանական է, որ դրանք կգտնեն իրավիճակից օգտվելու միջոց։ 2020-ին սպասվում է ցանցերին հասանելիության վաճառքի մեջ մասնագիտացված խմբավորումների ակտիվության աճ Աֆրիկայում և Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում։ Խարդախների հիմնական թիրախը կլինեն ոչ մեծ բանկերը, ինչպես նաև այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք վերջերս գնվել են խոշոր ընկերությունների կողմից և վերակառուցում են իրենց կիբեռանվտանգության համակարգերը նոր տերերի ստանդարտներին համապատասխան։ Եթե հանցագործներին չի հաջողվում վաճառել կազմակերպության ցանցին հասանելիությունը կամ գրոհից եկամտի ստացման հավանականությունը փոքրանում է, այդ հասանելիությունը փողի վերածելու ամենատրամաբանական միջոց է դառնում շորթող ծրագրի օգտագործումը։ Բանկերի նման կազմակերպություններն ավելի շուտ փրկագին կվճարեն, քան թույլ կտան արժեքավոր տվյալների կորուստը: Այդ պատճառով փորձագետները համարում են, որ 2020-ին կշարունակի աճել շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհների քանակը։ Ստվերային ֆորումների հետազոտությունները և մշտադիտարկումը թույլ են տալիս ենթադրել, որ տեղի ունեցած արտահոսքի հետևանքով առավել հաճախ հանդիպող մի քանի բանկային տրոյական ծրագրերի ելքային կոդերը բաց հասանելի են դարձել։ Հաշվի առնելով դրանց տարածումը՝ սպասվում է ZeuS-ի և SpyEye-ի ելքային կոդերի արտահոսքի հետ կապված իրավիճակի կրկնությունը. կաճի հնարավոր գրոհների քանակը, իսկ վարակման օջախները կտարածվեն գործնականում ամբողջ աշխարհով մեկ։ Վերջին երկու տարիների ընթացքում JavaScript-ը ձեռք գցելը հսկայական տարածում է գտել կիբեռհանցավոր խմբավորումների մոտ։ Կիբեռգրոհների մակերեսը ներկայումս առավել քան երբևէ մեծ է. էլեկտրոնային առևտրի վեբ-կայքերը խոցելի են խարդախների համար, իսկ JavaScript-ը ձեռք գցելու գործիքների գներն անհավանական ցածր են (տարբեր ֆորումներում՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից)։ Տվյալ պահին առանձնանում են առնվազն 10 տարբեր խմբավորումներ, որոնք կանգնած են այդ տիպի գրոհների թիկունքում, և դրանց քանակը կշարունակի աճել։ Ամենավտանգավորը կլինեն էլեկտրոնային առևտրի ծառայությունների մատակարարների վրա գրոհները, քանի որ դրանք կառնչվեն հազարավոր այլ ընկերությունների։ «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Նմանատիպ նյութեր