211652_close_icon
views-count1981 դիտում article-date 09:54 30-06-2016

Պտուղ-բանջարեղեն արտահանող հայերը մեծ վտանգ են տեսնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին: Այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուծումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը: Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան էր ներկրվում մինչև 300 հզ տոննա լոլիկ: Դա ՌԴ ներմուծվող լոլիկի կեսն էր, և ոչ մի երկիր չէր կարողանում մրցակցել թուրքական լոլիկի հետ: Պատժամիջոցներից հետո շուկան բացվեց, և այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալները աճեցին մի քանի տասնյակ անգամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր