Հայաստանից արտահանվել Է 43.400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց:
Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17.186 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա՝ 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]