211652_close_icon
views-count24506 դիտում article-date 20:46 29-06-2016

Երևանում «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի մերչենդայզերը վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:50-ի սահմաններում Ռոստովյան փողոցի 1-ին տան դիմաց Երևանի բնակիչ, 24-ամյա Սեյրան Սարգսյանը իր վարած KIA մակնիշի 90 AA 086 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 8-ամյա Էրիկ Ղարիբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից Է. Ղարիբյանը, ով սովորում է Երևանի թիվ 155 դպրոցի 2-րդ դասարանում` տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ս. Սարգսյանը աշխատում է «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում` որպես մերչենդայզեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր