211652_close_icon
views-count2664 դիտում article-date 18:37 29-06-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 29-ին

1825 թ. – ծնվել է Գաբրիել Սունդուկյանը, հայ նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ (մահ. 1912 թ.)։ 1839 թ. – մահացել է Համբարձում Լիմոնջյանը, հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը (ծն. 1768 թ.): 1888 թ. – Մյունխենում կայացավ Ռիխարդ Վագների Փերիներ օպերայի պրեմիերան: 1900 թ. – ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու, հայտնի է դարձել «Փոքրիկ իշխանը» պատմածքով (մահ. 1944): 1920 թ. – Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին շնորհեց «Արքայական» տիտղոսը, որը իսպաներեն հնչում է Ռեալ: 1996 թ. – Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվեց մոտ 1200 կալանավոր: 1999 թ. – մահացել է Գարեգին Ա-ն, ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս (ծն. 1932 թ.): 2011 թ. – թողարկվեց Դրուփալ կայքի կառավարման համակարգը:

Նմանատիպ նյութեր