Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 3-ին
1837 թ. – ծնվել է Պերճ Պռոշյանը, հայ գրող (մահ. 1907 թ.) :
1875 թ. – մահացել է Ժորժ Բիզեն, ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ (ծն. 1838 թ.):
1891 թ. – մահացել է Պետրոս Ադամյանը, հայ մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ (ծն. 1894 թ.):
1924 թ. – մահացել է Ֆրանց Կաֆկան, ավստրիացի հայտնի գրող (ծն. 1883 թ.):
1971 թ. – ավարտվեց Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը:
1991 թ. – Արցախյան պատերազմի ժամանակ ԼՂՀ Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց:
1998 թ. – Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով մահացան 101 մարդ, վնասվածքներ ստացան 88 հոգի:
2000 թ. – Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի Հայաստանյան պրեմիերան:
2006 թ. – Չերնոգորիան հռչակեց իր անկախությունը դուրս գալով Սերբիա և Չերնոգորիայի կազմից: