1651 դիտում
13:07 29-06-2016
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
• Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,
• Նուբարաշեն վարչական շրջանի,
• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,
• Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ համարների, «Էրեբունի» օդանավակայանի,
• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ներկա պահին իրականացվում են վթարի վերացման անհրաժեշտ աշխատանքներ: Ջրամատակարարումը նախատեսվում է վերսկսել վերոնշյալ տարածքներում այսօր` հունիսի 29-ին ժամը 23.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Երևան Ջուր» ՓԲԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
1995 դիտում
18:02 16-09-2014
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը․ ջուր չի լինելու
1830 դիտում
10:41 18-02-2015
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
2178 դիտում
17:18 27-10-2015
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
Այս բաժնից
2536 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել