211652_close_icon
views-count2217 դիտում article-date 17:18 27-10-2015

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Էրեբունի վարչական շրջանի` Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի, 2. Նուբարաշեն վարչական շրջանի, 3. Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, 4. Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր