211652_close_icon
views-count2037 դիտում article-date 18:02 16-09-2014

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը․ ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, այսօր՝ սեպտեմբերիի 16-ին, Նուբարաշենից ոչ հեռու վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով ժամը 20:00-ից դադարեցվելու է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների, Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ջրատարի գործունեության շուտափույթ վերականգնման նպատակով: Վթարային աշխատանքների իրականացման համար գործող կարգով նախատեսված ժամկետը գերացանցելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր