211652_close_icon
views-count3409 դիտում article-date 10:40 29-06-2016

Ջնդի Ամարյանը, երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, ազատ է արձակվել. «ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալված, իսկ ավելի ուշ կալանավորված «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը երեկ, շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց: Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արևելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջև ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը: Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր