3931 դիտում
18:30 25-08-2020
Ռոնալդինյոն 171 օր կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդինյոն և նրա եղբայրը Պարագվայում կալանքից ազատ են արձակվել: Ընդհանուր առմամբ Ռոնալդինյոն երկրում մնացել էր 173 օր, որից 171-ը՝ կալանքի տակ:
40-ամյա Ռոնալդինյոն և նրա եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը ձերբակալվել էին այս տարվա մարտին՝ Պարագվայի տարածք մուտք գործելու ժամանակ կեղծ անձնագրեր օգտագործելու համար: Կեղծ փաստաթղթերը հայտնաբերվել էին նրանց հյուրանոցային համարներում խուզարկության ընթացքում:
Եղբայրներին պահել էին քննչական մեկուսարանում՝ մտավախություն ունենալով, որ նրանք կարող են փախչել երկրից: Ապրիլին դատարանը նրանց 1,6 մլն դոլար գրավի դիմաց տնային կալանքի տակ թողեց: Դրանից հետո եղբայրները մնում են Ասունսյոնի հյուրանոցներից մեկում:
Դատարանի որոշմամբ, Ռոնալդինյոն և նրա եղբայրը կարող են վերադառնալ Բրազիլիա՝ որպես վնասի փոխհատուցում վճարելով համապատասխանաբար 90 և 110 հազ. դոլար: Երեք ամիսը մեկ նրանք պետք է ներկայանան և գրանցվեն իրենց երկրի դատական մարմիններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3475 դիտում
10:40 29-06-2016
Ջնդի Ամարյանը, երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, ազատ է արձակվել. «ժողովուրդ»
8395 դիտում
16:46 02-11-2023
Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից, բայց կմնա տնային կալանքի տակ
3222 դիտում
14:35 15-07-2015
ԱՄՆ-ում շնաձուկը ողջ է մնացել 1.5 ժամ ափին մնալուց հետո. տեսանյութ
Այս բաժնից
2911 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3151 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3673 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)