1740 դիտում
09:43 08-04-2015
Մեծ է հավանականությունը, որ Սեֆիլյանին ու նրա խմբին նաև կկալանավորեն և կալանքի տակ կպահեն առնվազն երկու ամիս. «Հայկական ժամանակ»
«Երեկ տեղի ունեցավ այն, ինչ արդեն բավական երկար ժամանակ կանխատեսվում էր: Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և նրանց չորս կողմնակիցներ ձերբակալվեցին: Մենք տեղեկացրել էինք, որ մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ լրջորեն հետաքրքրված և անհանգստացած են եղել ապրիւի 24-ին Երևանում իշխանափոխության կոչերով ակցիաներ անելու Հիմնադիր Խորհրդարանի մտադրությամբ: Խոսքն այն երկրների մասին է, որտեղից ապրիլի 24-ին բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Երևան: Հատկապես այդ օրը Հայաստան ժամանելու մտադրություն ունեցող առաջին դեմքերի, այսինքն պետությունների ղեկավարների անվտանգության ծառայությունները ՀՀ իշխանություններից երաշխիքներ են պահանջել, որ ապրիլի 24–ին Երևանում անկարգություններ տեղի չեն ունենալու:
Մեր տեղեկություններով, ահա, Սեֆիլյանենց ձերբակալությունը հենց այդպիսի երաշխիքների շրջանակներում է։ Այս տրամաբանությամբ մեծ է հավանականությունը, որ Սեֆիլյանին ու նրա խմբին նաև կկալանավորեն և կալանքի տակ կպահեն առնվազն երկու ամիս: Սա, իհարկե, չի նշանակում, թե ապրիլի 24-ից հետո անմիջապես բաց կթողնեն, գուցե թե՝ նրանց փակի տակ պահեն ավելի երկար ժամկետով: Եվ եթե այս օրերին տեսնեն, որ այս ձերբակալություններով ապրիլի 24-ի «երաշխիքները» ապահովված չեն, թերևս, կլինեն նաև նոր ձերբակալություններ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3463 դիտում
10:40 29-06-2016
Ջնդի Ամարյանը, երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, ազատ է արձակվել. «ժողովուրդ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»