211652_close_icon

Իշխանությունների մանր խորամանկությունը դժվար թե «անցնի». «Առավոտ»

views-count2293 դիտում article-date 10:33 29-06-2016
«Առավոտ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի՝ որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ՝ այդ կետերից հրաժարվելու՝ ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվեն էլ է դրան «նպաստում»՝ ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի, և առանց նկարահանումների: Դա նաև հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում՝ տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողը չեք տալիս, ի՞նչ անենք: Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին՝ ընտրությունները կազմակերպելու համար: Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել՝ դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր