211652_close_icon
views-count1460 դիտում article-date 09:42 28-06-2016

Մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ եղել են պապեր և կարդինալներ, որոնք թեև ճոխություն չեն քարոզել, բայց ապրել են այնպիսի կյանքով, որ անգամ ներկայիս հայաստանցի օլիգարխները նրանց կնախանձեին: Վերջերս Հայաստան եկած կաթոլիկ քահանայապետը մի առիթով ասել է, որ եկեղեցին պետք է ծառայի նախևառաջ աղքատներին, թույլերին, հիվանդներին, ծերերին, ֆիզիկական և հոգեկան խնդիրներ ունեցողներին: Կարծում եմ՝ դա միաբանության կամ որևէ քրիստոնեական ուղղությունից բխող տեսակետ չէ՝ դա սկզբունք է, որը բխում է ավետարանական ճշմարտություններից: Չգիտեմ, գուցե սխալվում եմ՝ աստվածաբան չեմ: Փոխարենն ակնհայտ է, որ ներկայիս Մայր աթոռը ծառայում է հարուստներին, «լավ տղերքին », նրանց «եկեղեցաշինական» ամբիցիաներին, որովհետև իրենք՝ բարձրաստիճան հոգևորականները, հենց այդ «լավ տղերքի» դասից են: Եվ մեր աշխարհիկ ու հոգևոր «պետերը» մտքում գուցե ծիծաղում են Ֆրանցիսկոս պապի վրա: Չի բացառվում, որ կաթոլիկ կարդինալների մեծ մասը նույն կերպ է վարվում: Բայց հիմա ես ուզում եմ խոսել ոչ թե հոգևորականների և ոչ այնքան կենցաղի մասին, որքան ՄԵՐ մասին: Իսկ մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք: Երբեմն կարելի է լսել՝ «թող վերնախավը մտածի, մենք նորմալ մարդիկ ենք»: Համաձայն չեմ, անձամբ ինձ այնքան կատարյալ չեմ համարում, որ Հռոմի պապից սովորելու բան չունենամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր