1842 դիտում
10:04 26-10-2019
Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը. 2018 թ. համեմատ նվազել է 4.8 տոկոսով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ընթացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 4.8 տոկոսով՝ կազմելով 574 մլրդ 429 մլն դրամ:
Նշենք, որ իշխանությունները փոխել են գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, և հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:
Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է՝ անկախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է»,:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
10:09 30-08-2019
Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է ոչ թե 7, այլ 15-20 տոկոս. Հրաչ Բերբերյան. «Փաստ»
2833 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
1460 դիտում
09:42 28-06-2016
Մենք համե՞ստ ենք, մեծամիտ չե՞նք. «Առավոտ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»