Հայ բասկետբոլիստների ուղերձը՝ երկրպագուներին. տեսանյութ
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը մեկնարկում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում: Ազգային ընտրանու առաջին հանդիպմումը կկայանա հունիսի 28-ին ժամը 19:15-ին, որին կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում:
Այսօր Քիշինևում գտնվող բասկետբոլի Հայաստանի թիմին են հանդիպել Մոլդովայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Թաթուլ Դավոյանը և հայկական համայնքի ղեկավար Արթուր Ավանյանը: Համայքի ներկայացուցիչները փորձելու են աջակցել Հայաստանի հավաքականին Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային խաղին, որը լինելու է տան տերերի՝ Մոլդովայի թիմի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մոլդովայում բնակվող հայեր թիվը գերազանցում է 5000-ը:
Մոլդովա-Հայաստան հանդիպումը կկայանա ֆուտզալի համար նախատեսված մարզադահլիճում, որը տեղավորում է 2000 հանդիսական:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի հավաքականի բասկետբոլիստների ուղերձը՝ երկրպագուներին: