211652_close_icon
views-count3511 դիտում article-date 16:53 27-06-2016

Եվրո-2016. Իսպանիա-Իտալիա. վրեժի ամենահարմար պահը. անոնս. տեսանյութ

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչ խաղում այսօր ժամը 20:00-ին կկայանա մրցաշարի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը` Իտալիա-Իսպանիա: Հանդիպում են Եվրոպայի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոնն ու աշխարհի քառակի չեմպիոնները: Սրանով կարելի է սահմանափակել ներկայացնել հանդիպման նշանակությունը: Այս հանդիպումը պետք է զարդարեր մրցաշարի եզրափակիչը, սակայն խմբային փուլում խորվաթներից կրած պարտության պատճառով Իսպանիան որպես մրցակից ստացավ Իտալիային: Վստահաբար, երկու թիմն էլ չէին ցանկանա արդեն այս փուլում հանդիպել: Բայց, այժմ նրանք ցույց են տալու այն ամենը, ինչին ընդունակ են: Սա նաև մարզիչների ճակատամարտ է լինելու: Դել Բոսկեն պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է, իսկ Կոնտեն արդեն ապացուցել է, որ հրաշալի տակտիկ է: Կանխատեսում անելը անիմաստ է: Այստեղ կարող է գործը հասնել մինչև 11 մետրանոց հարվածաշար, թեպետ իտալացիները շատ կցանկանային վրեժխնդիր լինել 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչում իսպանացիներից կրած ջախջախիչ` 0:4 հաշվով պարտության համար: Այս հանդիպման հաղթողի ֆավորիտ Գուդվին բումքեյքերական գրասենյակը համարում է Իսպանիային: Սակայն այս մրցաշարում արդեն տեսել ենք, թե ինչ անակնկալներ կարող են լինել ցանկացած խաղում: [b]Ով կհաղթի՝ Իտալիա 4.2, Իսպանիա 2.2, Ոչ ոքի-2.95: Գրացիանո Պելլե կդառնա գոլի հեղինակ՝ այո 4.55, ոչ 1.19: Անդրես Ինեստա կդառնա գոլի հեղինակ ՝ այո 6.3, ոչ 1.11: Երկու թիմերն էլ գոլ կխփեն`այո 4.9, ոչ 1.14: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր