24795 դիտում
16:00 27-06-2016
Արսեն Խոջոյանի մայրը՝ որդու եւ սպանված Աստղիկի հարաբերությունների մասին. Աստղիկը նաեւ երեխա է ունեցել, որին ծննդաբերել էր անչափահաս տարիքում
17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետան, դեռ չի հանդիպել որդու հետ: Հետեւաբար, նշում է, որ մինչեւ որդու հետ անձամբ չհանդիպի եւ նրանից չլսի, որ նա է սպանել Աստղիկին, չի կարող հավատալ, որ որդին է սպանել աղջկան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արսենի մայրը` տիկին Հեղեինեն:
Նա պատմեց, որ որդին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում էր: Նա այդ օրը ընտանիքի համար գնումներ արած գյուղ է եկել: Ավելի ուշ գնացել է Բերդ քաղաք՝ հեռախոսի մարտկոց գնելու, որից հետո պատրաստվել է գնալ եկեղեցի: Այդ ընթացքում սկսել են մորը ուղղված զանգերը՝ ասելով, թե որդին Աստղիկի հետ է եւ սպառնացել է, որ հարս է տանելու: Երբ մայրը զանգահարել է Արսենին, որդին ասել է, որ նման բան չկա եւ տուն է վերադառնում:
Արսենի մայրը նշում է, որ իրենք չէին կարող Աստղիկին իրենց տուն հարս բերել, քանի որ բոլորին հայտնի է, թե նա ինչ վարք է ունցել: Ավելին, անչափահաս տարիքում երեխա է ունեցել, որին ծննդաբերելուց հետո գյուղ չի բերել: Նրա խոսքով, Աստղիկի վարքի համար համգյուղացիները թույլ չեն տվել, որ նրան իրենց գյուղում հուղարկավորեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Տավուշի մազրի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ Աստղիկ Հանիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով , որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել էր սուտ մատնություն, այն է` 2015թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում խորթ հայրը` Հայկազ Խոջոյանը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Աստղիկ Վրեժի Հանիսյանը իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել էր ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունքներ էր տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 25-ին ՙԱրմենիա՚ հիվանդանոցում ունեցել է երեխա: Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցներ էին այցելել իրեն և հարցուփորձ արել, թե ով է երեխայի հայրը: Քանի որ ինքը շփոթված էր եղել, չէր իմացել, թե ով է երեխայի նյութականը հոգալու, դիտավորյալ նշել էր խորթ հոր՝ Հայկազ Խոջոյանի անունը, որպեսզի վերջինս պարտավորվի խնամել երեխային: Հետագայում զղջացել էր իր կատարածի համար: Բացի այդ, իր հղիությունն սկսվել էր 2014թ. օգոստոս ամսվա վերջերին, իսկ ինքը նույն ամսվա սկզբներին գնացել էր Լոռու մարզի Շնող գյուղ և կրկին Վ.Կ.Աղբյուր գյուղ վերադարձել նույն թվականի սեպտեմբեր ամսվա կեսերին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելով գործը վճռել էր
ամբաստանյալ Աստղիկ Վրեժի Հանիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի հիմքով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 1 /մեկ/ տարի ժամկետով փորձաշրջան, որի ընթացքում ամբաստանյալի վարքի հսկողությունը իրականացվելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ամբաստանյալի բնակության վայրի բաժանմունքի կողմից:
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/25/88872/]հայտնել [/url]էինք, որ Արսեն Խոջոյանը 17-ամյա Աստղիկ Հանիսյանի հանդեպ անտարբեր չի եղել, սակայն Աստղիկը չի ցանկացել ամուսնանալ նրա հետ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր Արսենի հորքույրը` Հեղինե Խոջոյանը: Նրա խոսքով, մինչեւ դանակահարությունը Արսենն ու Աստղիկը միասին էին եղել: Ճաշել ճաշարաններից մեկում: Այդ ընթացքում աղջկա հարազատները զանգել էին Արսենի հորաքրոջը և ասել, որ իրենց աղջկան տանի տուն, քանի որ արդեն ուշ ժամ էր: Արսենի հորաքույրն էլ նրան էր զանգահարել եւ պահանջել, որ նրան հետ վերադարձնի:
Գիշերը, երբ հորաքույրը հերթական անգամ զանգահարել էր Արսենի մորը, նա հեռախոսը փոխանցել էր որդուն եւ Արսենը ասել էր, որ Աստղիկին թողել է <Ճակատի Աղբյուր> կոչվող տարածքում, քանի որ Աստղիկը չէր ցանկացել իր հետ վերադառնալ: Ավելի ուշ հորաքույրը տեղեկացել էր, որ Աստղիկին աղբյուրի մոտ վիրավորված են հայտնաբերել: Ըստ Հեղինե Խոջոյանի Աստղիկը վիրավոր վիճակում զանգահարել էր մորը եւ պատմել, որ Արսենը փորձել է հանել իր հագուստները ասել, որ մեկ է՝ պետք է հասնի իրեն, այնինչ աղջիկը չէր ցանկացել, ինչից հետո էլ Արսենը դանակահարել էր նրան. կտրել կոկորդը, հետո բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի, այլ մասերին` սրտին, թոքերին եւ այլ հատվածներին: Աստղիկը Արսենի հորեղբոր երկրորդ կնոջ դուստրն է: Վարքի առումով էլ խնդիրներ է ունեցել:
Էլ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Շամշադինից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/25/88853/]հայտնել [/url]էր, որ հունիսի 25-ի գիշերը Շամշադինի բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, սակայն Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ժամանակավորապես բնակվող, 17-ամյա Աստղիկ Հանիսյանը:
Վվերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 24-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները նրա մարմնի վրա հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 7-ից ավելի հետքեր, այդ թվում՝ կրծքավանդակի ու որովայնի մասում: Հունիսի 24-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները՝ պետ Արշավիր Գևորգյանի, ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Շամշադինի բաժին էին բերման ենթարկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Անանիայի Խոջոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս խոստովանել էր, որ գյուղի «Ճակատի աղբյուր» կոչվող հատվածում Ա. Հանիսյանին դանակի հարվածներ հասցրել էր ինքը, ով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանի որոշմամբ ձերբակալվել էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2930 դիտում
12:23 29-01-2015
Նոր մանրամասներ՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակի մասին. նա այս պահին անկողնային հիվանդ է
5661 դիտում
17:32 19-03-2015
41-ամյա Աստղիկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և ծեծել մորը բուժօգնություն ցուցաբերած բժշկին
1600 դիտում
18:28 01-06-2016
Մեզանից յուրաքանչյուրը, որ տարիքում էլ որ լինի, իր ծնողների համար շարունակում է մնալ երեխա. Տարոն Մարգարյան.
Այս բաժնից
2536 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել