5700 դիտում
17:32 19-03-2015
41-ամյա Աստղիկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և ծեծել մորը բուժօգնություն ցուցաբերած բժշկին
41-ամյա Աստղիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մորը՝ Աիդա Մաթևոսյանին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնության ավտոմեքենայով ուղեկցել է Երևան քաղաքի Պարոնյան 21 հասցեում գործող «Նաիրի» ԲԿ, որտեղ համապատասխան բժշկական օգնություն ստանալուց և հիվանդի առողջական վիճակը կայունանալուց հետո Աստղիկ Խաչատրյանը բժշկական անձնակազմից պահանջել է նշանակել ստացիոնար բուժում և տրամադրել համապատասխան տեղեկանք, սակայն, չընդունելով բժշկական անձնակազմի մասնագիտական և միաժամանակ բացասական պատասխանը, բժշկական կենտրոնի ընդունարանում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հավաքված բժշկական անձնակազմի և այդ պահին բժշկական օգնության դիմած անձանց նկատմամբ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ապա անտեսելով ներկաների դիտողությունները և շարունակելով խուլիգանական գործողությունները՝ վիճաբանել է հերթապահ բժշկուհի Քրիստինե Բաղդասարյանի հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքով հարվածել և ճանկռել է նրա աջ ձեռքը՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ցավ: Այնուհետև անտեսելով նաև խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող Ահարոն Թադևոսյանի դիտողությունները՝ շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ տալ և դիմադրություն ցույց տալով, բռնել է վերջինիս հագուստի օձիքից, թափահարել, ապա ձեռքով հարվածել Ա. Թադևոսյանի կրծքավանդակին, այդ կերպ շուրջ 3 ժամ տևողությամբ խախտելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
7509 դիտում
20:29 18-07-2015
25-ամյա Նարեկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ապա՝ ծեծել իրեն հարցաքննող քննիչին
Այս բաժնից
964 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր