Նոր մանրամասներ՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակի մասին. նա այս պահին անկողնային հիվանդ է
Գերությունից հետո առողջական մի շարք խնդիրներով հայրենիք վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանը, թեև այս պահին անկողնում պառկած է, սակայն ուղեղի կաթված չի ստացել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետան:
Վերջինիս խոսքով՝ որդին նյարդերի հետ կապված խնդիր ունի, բայց ուղեղի կաթված չի ստացել:
Ավելացրեց նաև, որ սպասում է՝ Արսենը մի քիչ կազդուրվի, որպեսզի Երևանում բուժզննում անցնի, իսկ այս պահին բուժումը ստանում է ՀՀ Առողջապահության նախարարության տրամադրած դեղերի միջոցով: