Վրաստանում այլևս պարտադիր զինվորական ծառայություն չի լինի
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հրամանագիր է ստորագրել բանակային զորակոչը չեղարկելու մասին, հաղորդում է Ria Novosti-ն:
Վրաց նախարարի խոսքով՝ օրենսդիր մարմնին չի հաջողվել համապատասխան օրենքն ընդունել, սակայն այլ ելք է գտնվել, որը հնարավորություն է ընձեռում իրեն ինքնուրույն ընդունելու նման որոշում:
Ավելի վաղ Խիդաշելին հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ օրենքը ուժի մջ կմտնի միայն 2017 թվականին: