Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 26-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: