211652_close_icon

Սեփական դիմանկարը տեսնելով՝ Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց

views-count14906 դիտում article-date 23:24 25-06-2016
Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է: «Երեք ամիսների աշխատանքս վերջապես հասավ հասցեատիրոջը. Ֆրանցիսկոս Պապի աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրեց Սրբազան Քահանայապետին: Կաթողիկոսը Ֆրանցիսկոս Պապին ներկայացրեց ինձ և միկրոքանդակագործության արվեստը: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ, Հռոմի Պապն իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին լրագրողներին արդեն հասցրել է պատմել այս նվերի մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը: Նշենք, որ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է: [img]/ups/images/0016512001466882567717534.jpg[/img] [img]/ups/images/0134400001466882596388801.jpg[/img] [img]/ups/images/0033257001466882618508690.jpg[/img] [img]/ups/images/0109218001466882634897392.jpg[/img] Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Ղազարյան ֆեյսբուքյան էջից: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.panorama.am/am/news/2016/06/25/Հռոմի-պապ-դիմանկար/1602459#.V26hATg5wvP.facebook]www.panorama.am[/url]

Նմանատիպ նյութեր