211652_close_icon
views-count1258 դիտում article-date 23:23 21-09-2014

«Իսլամական պետության» թիրախում Հռոմի պապն է

Վատիկանում խստացրել են անվտանգության միջոցները այն բանից հետո, ինչ գերազանցապես մուսուլմանաբնակ Ալբանիա Հռոմի պապի այցի շեմին տվյալներ են ստացվել վերջինիս կյանքին վտանգ սպառնալու մասին: Այս մասին հայտնել է Telegraph-ը: Ներկա դրությամբ մեծացվել են Սուրբ Պետրոսի հրապարակում պարեկություն կատարող ոստիկանների թիվը, այդ թվում նաև քաղաքացիական հագուստով, քանի որ Հռոմի պապն այդտեղ ելույթ է ունենում ամեն չորեքշաբթի ու կիրակի: Մուտքերի մոտ տեղակայվել են մետաղորսիչներ: Հրապարակում շների հետ պարեկություն են կատարում կինոլոգները: Այդ ամենի պատճառն այն է, որ ամերիկյան հետախուզությունը որսացել է երկու արաբի խոսակցություն, որոնք քննարկել են Վատիկանում ինչ-ինչ գործեր: Միևնույն ժամանակ Վատիկանըկոչ է արել չուռճացնել սպառնալիքը: Նախօրեին Իրաքի դեսպանը զգուշացրել էր Վատիկանին, որ Իսլամական պետությունը Հռոմի պապնին դիտարկում է որպես մահափորձի հավանական թիրախ, և հնարավոր է, որ ցանկանա նրան վերացնել ալբանական այցի ժամանակ:

Նմանատիպ նյութեր